ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Բոլորի անուններն էլ պետք է արձանագրվեն

Բոլորի անուններն էլ պետք է արձանագրվեն
13.10.2024 | 12:04

Մի՛ զլացեք:

Այո´, մի´ զլացեք ու փորձեք ժամ առ ժամ վերհիշել, թե 2020 թ. սեպտեմբերի 26-ին ի՞նչ էր կատարվում Երևանում, ի՞նչ էր գրում մամուլը, ու ինչ հանրային հայտարարություններ էին արվում պատերազմից ու «եկեք պայմանավորվենք»-ից ժամեր առաջ: Բոլոր հարցերի պատասխանը հենց այդտեղ է: Չորս տարի անց էլ ամեն ինչ արվում է մոռացության տալու համար այն մեծագույն ողբերգությունը, որի ականատեսն ու ժամանակակիցը բոլորս ենք դարձել:

Իրենք ծիծաղում ու հռհռում են, հանգստավայրերից լուսանկարներ են հրապարակում ու հեծանիվ են քշում, որովհետև կարծում են, թե չկան հիշեցնողներ ու հետաքննողներ, իսկ գործն արված, վերջացած է: Դրա համար էլ, ներկան մոռացության տալով, հիմա էլ գործի են անցել ու անցյալի հիշողություններն ու պատմությունն են ձևախեղում ու մոռացության տալիս: Այլևս իրենց քայլերի ու հայտարարությունների մեջ առաջին հայացքից անտրամաբանական թվացող բոլոր քայլերն իրականում տրամաբանականի մեջ են` իրականությունը սթափ գնահատելու, հակադրվելու և տրամաբանական հարցադրումներ ձևակերպելու փորձերը ջլատելու ու խափանելու համար:

Իսկ այդ գործում նրանց օգնում է քաղաքական վերլուծաբանի, լրագրողի, իրավապաշտպանի, գիտնականի, խորհրդարանային ու արտախորհրդարանային ուժերի ահռելի մի բանակ, որը սնվում է հասցեական հատկացումներով: Բոլորի անուններն էլ պետք է արձանագրվեն պատմության համար:

Ու վերջում կմնա գլխավոր հարցը. բա սրանց գնալուց հետո այդ ո՞ր քաղաքական ուժն ու առաջնորդն է գալու թողած ավերակների ու մոխրակույտերի վրա «թագավորելու» համար…

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ